Հրամանատարի անունը տալու համար 1 ամիս ժամանակ են ուզում

Հրամանատարի անունը տալու համար 1 ամիս ժամանակ են ուզում

Պաշտպանության նախարարությունը Շուշիի ուղղության պատասխանատու հրամանատարի անունը տալու համար մեկ ամիս ժամանակ է խնդրում։ Նախարարությանը գրավոր հարցում էինք ուղարկել՝ հարցնելով, թե ո՞վ է եղել պատերազմի ժամանակ Շուշիի պաշտպանության ուժերի հրամանատարը, ո՞ւմ է վստահված եղել այդ ուղղության պատասխանատվությունը, նախարարությունից պատասխանել են․

«Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»: