Հեպատիտով զանգվածային վարակումներ. հարուցվել է քրեական գործ 

Հեպատիտով զանգվածային վարակումներ. հարուցվել է քրեական գործ 

Ռուսական Կամչատկայում տեղի օնկոլոգիական հիվանդանոցի 36 պացիենտ վարակվել է հեպատիտ B-ով եւ C-ով։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Քննության համար Կանչատկա են ժամանել ռուս առաջատար փորձագետները։

Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքային դատարանը որոշում է կայացրել փակել տեղի օնկոլոգիական հիվանդանոցի համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը՝ հեպատիտ B-ի եւ C-ի բռնկման պատճառով։ Նախնական վարկածով, օնկոլոգիական հիվանդանոցը խախտել է գործող սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմատիվները։