Ինչո՞ւ է վարչապետի դուստրը Փարիզ մեկնել

Ինչո՞ւ է վարչապետի դուստրը Փարիզ մեկնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշանը, Փարիզ է մեկնել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսումնական ծրագրի շրջանակներում։

Կրթահամիլիրի պաշտոնական կայքում նկատեցինք հետևյալ գրառումը.

«Նախագծային խումբը՝ Մարիետ Սիմոնյանի ղեկավարությամբ, արդեն Փարիզում է, ահա։ «Արկածներով, ուրախ, թեթև տրամադրությամբ հասանք Փարիզ։  Ամեն ինչ լավ է», գրում է Մարիետը։ Հյուրընկալների ուղեկցությամբ սեբաստացիները գնում են փարիզյան իրենց տները, և քիչ ուշ հասանելի կլինեն համացանցում»։