Ադրբեջանին ստիպելու ենք վերադառնալ կառուցողական դաշտ

Ադրբեջանին ստիպելու ենք վերադառնալ կառուցողական դաշտ

Ադրբեջանը չի ձգտում խաղաղության, ամեն ինչ անում է, որ վիժեցնի խաղաղության գործընթացը: Ադրբեջանի հայտարարությունները կեղծ են, բայց Հայաստանը միանշանակ գնալու է խաղաղության ճանապարով, ու Ադրբեջանին ստիպելու ենք վերադառնալ կառուցողական դաշտ: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«ՀՀ զինված ուժերում շատ լուրջ բարեփոխումներ են արվում ու որոշ ժամանակ անց ունենալու ենք այնպիսի բանակ, որը հնարավորություն կունենա ապահովելու մեր երկրի սուվերենությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Հիմա Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում սադրիչ գործողություններ անելուց առաջ, բայց եթե դա նրանց հաջողվում էր մեկ կամ երկու տարի առաջ, հիմա չի հաջողվում, որովհետև ԵՄ դիտորդները ժամեր անց օբյեկտիվ իրականությունը ներկայացնում են աշխարհին՝ ցույց տալով, որ Ադրբեջանը հերթական անգամ ստում է»,- ասել է նա: