Կներկայացնի Չինաստանի հանդեպ վարվելիք քաղաքական գիծը 

Կներկայացնի Չինաստանի հանդեպ վարվելիք քաղաքական գիծը 

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 26-ին կներկայացնի Չինաստանի հետ ամերիկյան գործող վարչակազմի վարվելիք քաղաքական գծի հիմնական դրույթները։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Նախապես պլանավորված է եղել, որ այս հարցով Պետքարտուղար Բլինկենը ելույթ պիտի ունենար մայիսի 5-ին։ Սակայն այդ օրը նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել եւ միջոցառումը անորոշ ժամանակով հետաձգվել էր։