Google –ը ամերիկացիների տվյալներն է հավաքում գաղտնի նախագծի համար

Google –ը ամերիկացիների տվյալներն է հավաքում գաղտնի նախագծի համար

Google ընկերությունը համագործակցում է ԱՄՆ խոշորագույն առողջապահական համակարգերից մեկի հետ, եւ իրականացնում է գաղտնի նախագիծ, որի շրջանակում հավաքագրում է ամերիկացիների անձնական առողջական տվյալներն ու դրանք վերլուծում ԱՄՆ քսանմեկ նահանգներում։ Այս մասին գրում է Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին եւ ձեռքի տակ հայտնված որոշ փաստաթղթերի։

Այս նախագիծը կոչվում է Project Nightingale եւ իրականացվում է Ascension բուժսպասարկման համակարգի հետ։ Ուշագրավ է այն, որ մարդկանց անձնական առողջական տվյալների հանդեպ հասանելիությունը ձեռք է բերվել ըստ էության անօրինական կերպով, առանց տեղեկացնելու բժիշկներին կամ հիվանդներին այդ մասին։