Փաշինյանը դժգոհեց, որ փողը տվել ենք, բայց մեր դաշնակիցները մեզ զենք չեն տալիս

Փաշինյանը դժգոհեց, որ փողը տվել ենք, բայց մեր դաշնակիցները մեզ զենք չեն տալիս

Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստն սկսեց երեկ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծած հերթական սադրանքի մասին անդրադարձով` նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-ն հարվածներ է հասցրել ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանումներին: 

Նրա խոսքով` սա Ադրբեջանի կողմից ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքն օկուպացված է, և մեր դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի սուվերեն տարածքից:

Ապա անցավ Հայաստանին զենքի մատակարարման խոչընդոտներին` իր դժգոհության սլաքներն ուղղելով Հայաստանի դաշնակից երկրների ուղղությամբ:

«Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ Հայաստանը հնարավորություն չունենա իրականացնել զինված ուժերի բարեմասնությունները:  Ցավոք նրանք հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով` որտեղ հնարավոր է, նրանք փորձում են էնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, որ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում` դաշնակից երկրների կողմից: Սա, իհարկե, ցավալի իրողություն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը` ակնարկելով, հավանաբար, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին:

Մանրամասն՝ տեսանյութում