Արքայազն Ուիլյամը խնդրում է եղբորը վերադառնալ տուն

Արքայազն Ուիլյամը խնդրում է եղբորը վերադառնալ տուն

Պարզվում է Սասեքսի դքսի եւ դքսուհու տեղափոխումը Լոս Անջելես իրականում ավելի մեծ բարդությունների հետ էր կապված, քան նախապես պատկերացվում էր։ Բանն այն է, որ լրագրողների ուշադրությունը նրանց հանդեպ չի թուլանում, իսկ վերջերս էլ նրանց առանձնատունը ենթարկվել էր դրոնային հարձակման։ Այս ամենն ըստ էության չի բարելավում արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի կյանքի որակը։ Ու եթե Մեգան Մարքլի համար կա նպատակ, վերադառնալ Հոլիվուդ եւ վերսկսել իր դերասանական կարիերան, ապա արքայազն Հարիի համար, ով այժմ կարծես թե մոլորված է, թե արդյոք ճիշտ ընտրություն է արել, նման մոտիվացիան բացակայում է։ Սասեքսի դուքսը կարոտում է տունը, հարազատներին եւ այն ժամանակները, երբ իր ընտանիքը կարող էր իրեն զգալ ավելի անվտանգ ու պաշտպանված։ Այս մասին հայտնում է graziamagazine.ru-ն, հավելելով, որ արքայազն Ուիլյամը նույնպես խիստ մտահոգված է եղբոր համար։Հոր հիվանդությունից հետո եղբայրները կարծես թե կարողացել են ընդհանուր լեզու գտնել։ Ինչպես հայտնում է Us Weekly-ն, եղբայրները հաճախ են միմյան հեռաձայնով զանգում եւ Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը կարծում է, որ եղբայրը պետք է հետ վերադառնա տուն։ Արդյոք Հարին հետ կվերադառնա Լոնդոն եւ արդյոք եթե նման քայլ անի, դա ճակատագրական չի լինի իր եւ Մեգանի հարաբերությունների համար, ցույց կտա ժամանակը, նշում է պարբերականը։