Անպարկեշտ բառապաշար են կիրառել, հիվանդների հարազատներից փող են պահանջել

Անպարկեշտ բառապաշար են կիրառել, հիվանդների հարազատներից փող են պահանջել

Մեզ տեղեկացրեցին, որ Սուրբ Գրիգոր լուսավորիչ հիվանդանոցում լարված իրավիճակ է՝ աշխատանքից ազատումներ են, դժգոհություններ, գրեթե բունտի հասնող իրավիճակ։ Մենք կապվեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական կենտրոնի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ, հասկանալու համար, թե ինչ է կատարվում Մասիվի հիվանդանոցում։ «Բունտը հերքում եմ՝ այդ բառը բոլոր՝ լայն ու նեղ իմաստներով։ Հիվանդանոցում աշխատանքներն այսօր ողջ աշխատանքային օրվա ընթացքում որևէ վայրկյան չեն դադարել»։

Ծովինար Խաչատրյանը փոխանցեց, որ ԲԿ-ում սկսված է սրտաբանական բաժանմունքի բժշկական հերթափոխի նկատմամբ՝ բժիշկ, բուժքույր, մայրապետ կազմով, կարգապահական գործընթաց։ 3 աշխատողների հետ կապված ստացվել են բողոքներ, որ նրանք աշխատանքի ժամին քնել են, խախտել են հատուկ դողորայքային ռեժիմը, բացակայել են աշխատավայրից, հիվանդների հարազատների նկատմամբ անպարկեշ բառապաշար են կիրառել ու հիվանդների հարազատներից փող են պահանջել։ Ի դեպ, խոսնակի խոսքով, թեև նրանք ազատված չեն աշխատանքից, այսօր թողել, գնացել են, ու այնուհետև սկսել են զանգահարել լրատվամիջոցներին՝ խոսնակի մեկնաբանությամբ՝ փորձելով ձևավորել հանրային կարծիք, որ իրենք իրավացի են։