Հայտարարել է, որ սխալ է քվեարկել եւ դուրս է եկել ժյուրիի կազմից 

Հայտարարել է, որ սխալ է քվեարկել եւ դուրս է եկել ժյուրիի կազմից 

Ֆինլանդացի լրագրող Յուխա Կաներվան հեռացել է «Ոսկե գնդակի» ժյուրիի կազմից այն բանից հետո, երբ հայտարարել է, որ այս տարվա մրցանակաբաշխության ժամանակ սխալ քվեարկություն է կատարել։ Նա մասնավորապես ասել է, որ Վինիսիուս Ժունիորին չի ներառել իր «թոփ տասնյակի» ցանկում՝ տեխնիկական սխալմունքի պատճառով։ «Դա իմ տեխնիկական սխալն է եղել եւ ես դուրս եմ գալիս «Ոսկե գնդակի» ժյուրիի կազմից»,- սոցկայքային իր էջում գրել է Կաներվան։

Հիշեցնենք, որ այս տարի «Ոսկե գնդակի» է արժանացել Ռոդրին, ով հանդես է գալիս Իսպանիայի հավաքականում եւ «Մանչեսթեր Սիթիում»։ Նա առաջ է անցել իր միավորներով Վինիսիուս Ժունիորից, Ջուդ Բելինգեմից, Կիլիան Մբապեից ու Էրլինգ Հոլանդից։ Հիշեցնենք նաեւ, որ այս տարի Վինիսիուս Ժունիորն է վստահ եղել, որ հաղթելու է, նույնիսկ մրցանակաբաշխության արդյունքների մասին հայտարարելուց դեռ առաջ է սկսել տոնել իր հաղթանակը, սակայն արդյունքում մրցանակ չի ստացել։