Վրաստանի վարչապետը Հայաստանում է (Տեսանյութ)

Վրաստանի վարչապետը Հայաստանում է (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով այսօր Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան. սա նրա առաջին այցն է Հայաստան՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո:

«Ուրախ եմ Երևանում հյուրընկալել Վրաստանի իմ գործընկերոջը, Վրաստանի վարչապետի հետ քննարկում ենք հայ-վրացական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերը»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։