Եվրոպացի նախարարները հայտարարություն են արել Ուկրաինայի հարցով

Եվրոպացի նախարարները հայտարարություն են արել Ուկրաինայի հարցով

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Եվրամիության ԱԳ նախարարները հայտարարություն են արել՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու ապագա բանակցություններին իրենց մասնակցության վերաբերյալ։

Նախարարների հայտարարության մեջ, որը մեջբերում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, ասվում է. «Մենք պատրաստ ենք ուժեղացնել Ուկրաինային աջակցությունը։ Մենք հավատարիմ ենք նրա անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը` ի դեմս Ռուսաստանի նվաճողական պատերազմի»:

Հայտարարության մեջ նշվում է Ուկրաինային աջակցությունը «մինչև արդար, համապարփակ և կայուն խաղաղության հասնելը»։ Նախարարները հավելում են, որ խոսքը «խաղաղության մասին է, որը երաշխավորում է Ուկրաինայի եւ նրա եվրոպացի դաշնակիցների շահերը»։

«Մենք անհամբեր սպասում ենք մեր ամերիկացի դաշնակիցների հետ առաջընթացի ուղու քննարկմանը: Մեր ընդհանուր նպատակները պետք է լինեն Ուկրաինայի համար ուժի դիրք ապահովելը։ Ուկրաինան և Եվրոպան պետք է ներգրավվեն ցանկացած բանակցություններում»:

«Ուկրաինան պետք է ապահովի անվտանգության ուժեղ երաշխիքներ։ Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությունը ուժեղ եվրաատլանտյան անվտանգության նախապայմանն է։ Հիշեցնում ենք, որ եվրոպական մայրցամաքի անվտանգությունը մեր ընդհանուր պարտականությունն է։ Ուստի մենք միասին աշխատում ենք մեր հավաքական պաշտպանական կարողությունների ամրապնդման համար»,- ասված է արտգործնախարարների հայտարարության մեջ։