ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում  հայտարարությւոն է տարածել.

«Ինչպես տեղեկացրել էինք, «Դոմոդեդովո» օդանավակայանում ապրիլի 2-ին նախատեսված չվերթի չեղարկման հետևանքով գտնվող ՀՀ քաղաքացիները տեղափոխվել էին «Մոլոկովո» և «Պրինց պլազա» հյուրանոցներ։

Շնորհակալություն ենք հայտնում նշյալ հյուրանոցներին՝ ի դեմս սեփականատերեր Կարեն Խաչատրյանի և Գուրգեն Մանուկյանի, ցուցաբերած աջակցության համար։

Չվերթի չեղարկման պատճառով Հայաստան մեկնել չկարողացած մյուս քաղաքացիները տեղափոխվել էին «ХостелыРус Домодедово» հյուրատուն, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում Ռուսաստանի հայերի միության մոսկովյան քաղաքային գրասենյակի ղեկավար Շահեն Պետրոսյանին»։