Ողբերգություն եւ անպատասխանատվություն․ Բեյրութի պայթյունի մասին՝ ամփոփ․ մաս 2-րդ․ The Bell

Ողբերգություն եւ անպատասխանատվություն․ Բեյրութի պայթյունի մասին՝ ամփոփ․ մաս 2-րդ․ The Bell

Օգոստոսի 4-ին Բեյրութում որոտացած պայթյունը, այսպիսով կարելի է համարել մարդկության պատմության մեջ ոչ միջուկային ամենից հզոր պայթյուններից մեկը։ Սակայն վերջինիս տրոտիլային համարժեքը ոչ թե հազարների է հասնում, այլ տասնյակների կամ մեկ երկու հարյուրի, ինչպես պարզել են մասնագետները, ուսումնասիրելով ավերածությունների մակարդակը։ Եթե համեմատենք Հիրոսիմայի ավերածությունների հետ, ապա Բեյրութի ավերածությունները համարժեք են ոչ թե 15 տոկոսին, այլ մեկ տոկոսին, ինչը հետազոտվել է Bellingcat-ի կողմից։ Այսպես, պարզվել է նաեւ, որ Բեյրութի ավերված ենթակառուցվածքները համարժեք են քաղաքացիական պատերազմի ողջ ընթացքում ավերված ենթակառուցվածքների հետ եւ գնահառվում է 3-5 միլիարդ դոլար։ Ոչ ուղղակի կորուստների հանրագումարը 15 միլիարդ դոլար է։

Համեմատության համար նշենք, որ գարնանը Լիբանանը արտակարգ օգնության հայցով դիմել է ԱՄՀ-ին, խնդրելով 10 միլիարդ դոլար եւ չկա երաշխիք որ այն կստանա։ Վերջին տվյալների համաձայն, զոհերի թիվը կազմել է 135 մարդ, տուժածների թիվը արդեն գերազանցում է 5 հազարը։ 200-300 հազար մարդ մնացել է անօթեւան։ Սա Բեյրութի բնակչության 1/5-1/10-րդ մասն է կազմում։ Պայթյունի ընթացքում ոչնչացել է զգալի քանակով պարենամթերք, գլխավոր նավահանգստային էլեւատորը գտնվել է պայթյունի վայրի անմիջական հարեւանությամբ։ Բեյրութում հայտարարվել է երկշաբաթյա արտակարգ դրություն։ Իսկ ինչ է լինելու հետո։

Ռուս փորձագետ Լեոնիդ Իսաեւի կարծիքով քաղաքական եւ տնտեսական պերմանենտ ճգնաժամը Լիբանանում հանգեցրել է պետական կառույցների մեծ մասի պարալիզի եւ անպատասխանատվության։ Մասնավորապես նավահանգստի անվտանգության հարցերով զբաղվում էին փոխնեփոխ կամ՝ «Հըզբոլլահի» զինվորականները, կամ «Մուսթաքբալի» ջոկատները, կամ էլ լիբանանյան բանակը։ Ընդ որում, հըզբոլլահականները իրանամետ են, իսկ մուսթաքբալականները՝ սուննի մահմեդականներ։ Փորձագետը կարծում է, որ պայթյունը էլ ավելի կխորացնի տնտեսական եւ քաղաքական ճգնաժամը երկրում եւ դժվար թե օգնի կրոնական եւ ազգային համայքների կոնսենսուսին։ Ընդհակառակը, այն ավելի կխորացնի ճգնաժամը եւ կբերի իշխանությունների հանդեպ ընդդիմության սուր քննադատության ալիքի առաջացման։ Իսաեւը կարծում է, որ հիմա ընդդիմադիր լինելն ավելի կոմֆորտ է, քան իշխանություն, քանի որ ստիպված են լինելու իշխանությունները ոչ պոպուլյար որոշումներ կայացնել։

The Guardian-ն էլ գրում է, որ միջազգային օգնությունից հնարավոր է օգտվի տեղի կոռումպացված էլիտան։ «Այն անպատասխանատվությունը, որը բերեց նրան, որ տարիներով 2700 տոննա ամոնիակային նիտրատը մնա Բեյրութի սրտում, չափազանց կարեւոր օբյեկտների կողքին, նաեւ ժամանակին թույլ էր տվել, որ Լիբանանը մնա առանց էլեկտրականության եւ աղբահանութւան»,- գրում է պարբերականի լիբանանյան թղթակիցն իր հեղինակային սյունակում իրավիճակը համեմատելով ամբողջովին փտածությամբ ներծծված միջավայրի հետ։