Իսրայելի վարչապետին սպառնացել են սպանել․ դիմել է ոստիկանություն

Իսրայելի վարչապետին սպառնացել են սպանել․ դիմել է ոստիկանություն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ոստիկանություն կապված իրեն սպանելու մասին արված սպառնալիքների հետ։ Այս մասին հայտնում է Նեթանյահուն իր թվիթերյան հարթակում։

«Մի քանի օր առաջ ես բողոք ներկայացրեցի ոստիկանություն, կապված իմ հասցեին հնչած սպառնալիքների հետ, որոնց համաձայն սպառնում էին ինձ եւ ընտանիքիս անդամներին սպանել։ Այսօր ես էլի դիմել եմ ոստիկանություն, կապված այն մարդու հետ, ով նկարագրել է, թե ինչպես է մտադիր սպանել ինձ ու ընտանիքիս անդամներին»,- ասված է Նեթանյահուի գրառման մեջ։