Ուգանդայում բանտից փախել է ավելի քան 219 հատկապես վտանգավոր հանցագործ 

Ուգանդայում բանտից փախել է ավելի քան 219 հատկապես վտանգավոր հանցագործ 

Ուգանդայում բանտից փախել է 219 հատկապես վտանգավոր հանցագործ։ Այս մասին հայտնում է քենիական Nation պարբերականը։ Փախուստը տեղի է ունեցել Մորոտոյի բանտից։ Հանցագործները կարողացել են ձեռք գցել հրացաններ եւ զինամթերք, սպանել են պահակներին եւ փախուստի դիմելով, թաքնվել։

Նրանք կալանավորներին հատուկ զգեստները հանել են, հագել քաղաքացիական հագուստ, որպեսզի ավելի լավ կարողանան աննկատ մնալ։ Փախստական հանցագործներին հայտնաբերելու համար ներգրավվել են զինվորականները։ Մորոտոյի բանտում պահվում են առանձնապես ծանր հանցագործություն կատարածները։