Ինչպե՞ս են վարվում պետական սահմանը խախտած և տարածքը չլքող մոլորյալների հետ

Ինչպե՞ս են վարվում պետական սահմանը խախտած և  տարածքը չլքող մոլորյալների հետ

Ի՞նչ տեղեկատվական տեռորի մասին եք սկսել անտեղի խոսել` գյուտարարի կեցվածքով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրողությունը ճիշտ հակառակն է` հանրային իշխանության մարմինների գործունեության (նույն կերպ` անգործության) մասին տեղեկություն ստանալը սահմանադրական իրավունք է, ինչը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով, ոչ թե որևէ մեկի քմահաճույքով։ Արծրունյան մեթոդաբանության մասին Սահմանադրության մեջ ոչ միայն ակնարկ չկա, այլև 51֊րդ հոդվածով հստակ ամրագրված է հիշյալ իրավունքի իրացման կարգը խախտելու կամ անհիմն մերժելու համար պատասխանատվություն սահմանելու մասին։

Հիմա փորձենք հավաստի համարել այն տեղեկությունը, ըստ որի` մոլորվելու արդյունքում ադրբեջանցի զինվորները հայտնվել են Սյունիքի Սև լճին հարակից բարձունքում, բայց տարրական հարց` ինչպե՞ ս են վարվում պետական սահմանը խախտած և համառորեն նոր տարածքը չլքող մոլորյալների հետ»։