Ռուսաստանում հիփոթեքային վարկերի ծավալն ավելացել է 75 տոկոսով

Ռուսաստանում հիփոթեքային վարկերի ծավալն ավելացել է 75 տոկոսով

Ռուսաստանում հիփոթեքային վարկավորումը շարունակում է ունենալ մեծ պահանջարկ։ Անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ, այս վարկատեսակի ծավալն ավելացել է 75 տոկոսով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Ըստ ոլորտային կազմակերպությունների անցկացրած հետազոտության, քսան խոշորագույն բանկերը, որոնք տրամադրում են հիփոթեքային վարկերի 96 տոկոսը, հոկտեմբեր ամսին տվել է 204 հազար վարկ՝ 529 միլիարդ ռուբլի ընդհանուր ծավալով։ Ամենաշատը այս վարկատեսակով վարկավորում կատարում եբ ռուսական Сбербанк (53%), ВТБ (19%) եւ Россельхозбанк (4%) բանկերը։ Այս տարվա տասը ամիսների ընթացքում տրամադրվել է 1,3 միլիոն վարկ, որը անցյալ տարվա տասն ամիսների համեմատությամբ ավելացել է 35 տոկոսով։ Ընդհանուր ծավալը կազմում է 3,27 տրիլիոն ռուբլի։