Ինչու էր լեգենդար ֆուտբոլիստը Հայաստանում

Ինչու էր լեգենդար ֆուտբոլիստը Հայաստանում

Ժամեր շարունակ համացանցում քննարկվում է, թե ինչպես է «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն հայտնվել Հայաստանում։ Բանն այն է, որ նախկին ֆուտոլիստը ինստագրամի իր էջում կիսվել է մի տեսանյութով` բարի լույս մաղթելով Երևանին։ 

Ինչպես փոխանցում է Metaratings.ru-ն,  կորոնավիրուսի պատճառով Դել Պիերոն չի կարողացել այցելել Իտալիայում Ռուսաստանի Դաշնության երկու գլխավոր հյուպատոսություններից որևէ մեկը, որոնք տեղակայված են պետության հյուսիսում ՝ Միլանում և Ջենովայում:

Այս կապակցությամբ Դել Պիերոն և նրա շրջապատը որոշել են Մոսկվա մեկնել այլ ճանապարհով․ նրանք Լոս Անջելեսից մեկնել են Երևան՝ Հայաստանում Ռուսաստանի վիզա ստանալու համար:

Ռուսաստանաբնակ հայտնի հայ մեկնաբան Նոբել Առուստամյանն էլ արդեն  տեղեկացրել է, որ Ռուսաստանի վիզա ստանալու կարգը հաջող է ընթացել և ինքը «Յուվենտուսի» նախկին հարձակվողի հետ Երևանից մեկնել է Մոսկվա: 

Նշենք, որ ՀՖՖ-ն հայտնել էր, որ նախկին ֆուտբոլիստի այցի հետ ՀՖՖ-ն որևէ առնչություն չունի։