ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սույն թվականի նոյեմբերի 8-ին մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային
համալսարանում (ՀԱԱՀ) կազմակերպված «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա»
կարգախոսով աշխատանքի տոնավաճառին:
Այս միջոցառման նպատակն էր գործատուների, ուսանողների և շրջանավարտների միջև ստեղծել
յուրահատուկ հարթակ, որը կդառնա կամուրջ աշխատաշուկայի և ուսանողների միջև: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 60 գործատուներ՝ առաջարկելով ավելի քան 200 թափուր աշխատատեղ:
Աշխատանքի տոնավաճառին իր ողջույնի խոսքը հղեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով նմանատիպ միջոցառումների անցկացումը խթան կհանդիսանա ուսանողներին անմիջականորեն կապել աշխատաշուկայի հետ:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ տաղավարը ապագա գործընկերոջ աշխատանքի տոնավաճառի ընթացքում ներկայացնում էին Բանկի Աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության, Ուսումնական կենտրոնի, ինչպես նաև Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության աշխատակիցները: Ուսանողներն ու շրջանավարտները ծանոթացան Բանկի թափուր աշխատատեղերին և Բանկում կազմակերպվող ուսումնական ծրագրերին:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ներկայացուցիչները անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչուր մասնակցի՝ ներկայացրեցին առաջարկվող թափուր հաստիքների նկարագիրը ու պահանջվող հմտությունները, օգնեցին լրացնել դիմում-հայտերը, միաժամանակ ներկայացրեցին Բանկի ընթացիկ ակցիաները և պրոդուկտները:
Նմանատիպ միջոցառումների միջոցով հասարակությունը իրազեկվում է առավել պահանջարկ ունեցող թափուր աշխատատեղերին՝ այդ կերպ ստեղծելով մասնագիտական ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն, ինչպես նաև տեղեկատվություն է ստանում ընտրված մասնագիտության և դրա պահանջարկի վերաբերյալ:
Միջոցառման ընթացքում ուսանողները և մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու աշխատաշուկայի մասնակից ընկերությունների ներկայացուցիչների հետ, ստացան անհրաժեշտ տեղեկատվություն թափուր աշխատատեղերի մասին, ընդգրկվեցին գործատուների կադրերի բազայում, իսկ ավարտական կուրսի լավագույն ուսանողները աշխատանքի առաջարկ ստացան:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…