Թրամփը լուրջ փորձություն է հաղթահարել․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններն Ամերիկայում օգուտ կբերի թե ամերիկացի ժողովրդին, թե ողջ աշխարհին։ Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին Էրդողանը հայտարարել է Բուդապեշտից վերադառնալիս, որտեղ նախօրեին մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
«Նախ եւ առաջ ցանկանում եմ, որ տեղի ունեցած ընտրություններն օգտակար լինեն թե Միացյալ Նահանգների համար, թե մեր ռեգիոնի եւ ողջ աշխպարհի։ Պարոն Թրամփը ծանր պայքար է մղել, բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել, այդ թվում նաեւ՝ մահափորձի թիրախ դարձել նախընտրական արշավի ժամանակ։ Նրան տարել են ոստիկանական բաժանմունքներ՝ ձեռնաշղթաներով։ Սակայն այդ ամենի հետ մեկտեղ, նա շարունակել է իր նախընտրական արշավը, չի հանձնվել, եւ հագնել ու դիմագրավել է այդ ամենին։ Այդ ամենի ֆոնին արդյունքի հասնել կարող են ոչ բոլոր քաղաքական գործիչները։ Թրամփին դա հաջողվել է»,- ասել է Էրդողանը, հավելելով, որ Թրամփին օգնել է նաեւ այն, որ նրա կողքին եղել է Իլոն Մասկը եւ աշխատել է նրա հետ՝ ձեռք ձեռքի։
Կարծիքներ