Իրոք որ՝ աննախադեպ․ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիետի համազեկուցողները  չեն հանդիպել խորհրդարանական ըննդիմության հետ

Իրոք որ՝ աննախադեպ․ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիետի համազեկուցողները  չեն հանդիպել խորհրդարանական ըննդիմության հետ

Կառավարությունից անսպասելի տեղեկացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ձևավորված ավանդույթով, նման այցերն ժամանակ հանդիպումներն ունենում են «եռաչափ» ֆորմատ․ պաշտոնական՝ հանդիպում 1-ին դեմքերի, այլ պաշտոնատար անձանց, արդարադատության նախարարի հետ և հանդիպումներ քաղհասարակության ու իրավապաշտպանների ու խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունների հետ՝ իրենց ապագա զեկույցներում պաշտոնականից տարբեր կարծիքներ ներկայացնելու համար։

Պարզվում է՝ երեկ Մարթեն Էհնբերգը և պատվիրակության անդամները եղել են խորհրդարանում և չեն հանդիպել խորհրդարանական ընդդիմության հետ։ «Հայաստան» դաշինքից փոխանցեցին, որ իրենք հանդիպման ցանկություն հայտնել են, բայց հանդիպում չի եղել։ «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության քարտուղար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը «Հրապարակին» հայտնեց, որ հանդիպման մասին տեղեկացել են մամուլից։ Մեր կողմից նշենք, որ 3 «պազիցիաներով»՝ որպես «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության քարտուղար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ այս պատգամավորը գոնե պետք է տեղեկացվեր հանդիպման մասին։

Իսկ այն անցել է հետևալ կազմով՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար և պատվիրակություն, իսկ Հայաստանի խորհրդարանից  ՔՊ-ի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյան և մի խումբ ՔՊ-ական պատգամավորներ։ «Տեղեկացնեմ, որ մենք հանդիպման մասին որևէ կերպ չէինք զգուշացվել, հանդիպման մասին տեղեկացել ենք մամուլից, ընդդիմադիր պատգամավորներից որևէ մեկին հանդիպմանը մասնակցելու առաջարկ անգամ չի եղել։ Այս պահին մենք նամակ ենք պատրաստում ԵԽ երևանյան գրասենյակին՝ պարզելու համար գործընթացը»։

Իրոք, որ Նիկոլ Փաշինյանի ասած՝ «առաջին անգամ Հայաստանում»։

Մեր տեղեկություններով՝ բանավոր ասվել է և այդ մասին լինելու է նաև պատասխանում, որ այցը կազմակերպել է Հայաստանի ԱԳՆ-ն, Երևանի գրասենյակը կապ չունի։

«Ինձ համար անընկալելի է, որ համազեկուցողները չեն հասկացել, որ ժողովրդավարության վերաբերյալ ներառականության, բոլոր կողմերին լսելու և բոլոր հայտնի սկզբունքների տրամաբանությանը խիստ հակասում է գալ որևէ պառլամենտական երկրի պառլամենտ և չհանդիպել ընդդիմադիր պատգամավորների հետ»։

Հարցին, թե ոնց կգնահատի Նիկոլ Փաշինյանի Հայաստանում այս, իրոք, աննախադեպությունը, Հայկ Մամիջանյանը նկատեց․ «Հերթական անգամ միջազգային կառույցների կողմից Հայաստանում դեմեկրատիայի հիմնարար սկզբունքների ոտնահարումը ոչ միայն գնահատականի չի արժանանում, այլև փաստացի, թեկուզ անուղղակի կամ կրավորական կերպով ողջունվում է։ Կազմել զեկույց ժողովրդավարությանն առնչվող և չհանդիպել ընդդիմությանը, հակասում է տրամաբանությանն ու ընդունված պրակտիկային։ Ես գոնե նման բան պատմության մեջ չեմ հիշում։ Ավելին ասեմ՝ հաշվի առնելով այն փաստը,որ առկա են աղաղակող օրինակներ ժողովրդավարության հիմնարար սկզբունքների ոտնահարման, այդ թվում՝  նաև պառլամենտում, ԶԼՄ-ներից մինչև ընդդիմության նկատմամբ, նաև այն փաստը, որ մի շարք միջազգային կառույցներ, «The economist»-ը, «Freedom house»-ը իրենց զեկույցներում փաստում են, որ Հայաստանում ժողովրդավարության շոշափելի հետընթաց կա, էդ համատեքստում չհանդիպել խորհրդարանական ընդդիմության ներկացուցիչների հետ, մեղմ ասած, անընկալելի է»։

Հիշեցնենք, որ Հայաստանում ժողովրդավարության վիճակի մասին այդ զեկույցը պիտի պատրաստվի 2022թ. հունվարին նախատեսվող ԵԽ-Հայաստան 2019-2022թթ.Գործողությունների ծրագրի քննարկմանը»: