Պենտագոնի ղեկավարը մեղադրել է Չինաստանին՝ ամերիկյան գերիշխանությունը խաթարելու համար

Չինաստանը փորձում է խաթարել աշխարհում Միացյալ Նահանգների գերիշխանությունը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը՝ Պենտագոնի աշխատակազմի հետ հանդիպման ընթացքում։ «Կարիք չկա ձեզ ասելու, որ ապրում ենք աշխարհի համար շատ վտանգավոր ժամանակներում, երբ կան տերություններ, որոնք, եթե իրենց կամքը լինի, կբարձրանային եւ կմերժեին Արեւմուտքի ուժը, համոզմունքներն ու հնարավորությունները»,- ասել է Հեգսեթը։
Նա հավելել է, որ ներկայումս ամերիկյան բանակի զինվորականների խնդիրը այնպիսի զսպող էֆեկտի ապահովումն է, որը կպահպանի ամերիկյան գերիշխանությունն ամբողջ աշխարհում։ Պենտագոնի ղեկավարը կարծիք է հայտնել, որ չինացի կոմունիստները փորձում են աշխարհը լրիվ այլ կերպ վերափոխել եւ դրան փորձում են հասնել իրենց տնտեսական վերելքի շնորհիվ։ Դրա համար էլ Միացյալ Նահանգները պետք է պատրաստ լինեն դիմագրավելու չինական սպառնալիքին։
Կարծիքներ