Արա Սաղաթելյանի աջակիցները գրքեր են դնում ԱԱԾ շենքի աստիճաններին

Արա Սաղաթելյանի աջակիցները գրքեր են դնում ԱԱԾ շենքի աստիճաններին

«Այսօր որոշել ենք ԱԱԾ-ին օգնել։ Արա Սաղաթելյանի քրեական գործով իրեղեն ապացույցներ՝գրքեր ենք բերել, որոնք, հուսով եմ, կօգնեն ավելի ծանր հանցագործության մեջ նրան մեղադրել»։ Այս մասին քիչ առաջ ԱԱԾ շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Հիշեցնենք, որ ԱԱԾ շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ի աջակցություն Արա Սաղաթելյանի։ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, հիշեցնենք, այժմ հայտնի «ֆեյքի գործով» կալանավորված է։

ԱԱԾ բերված գրքերը վերաբերվում են հայատյացությանն Ադրբեջանում, Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը»: 

Փորձագետ Մարինա Գրիգորյանն էլ բերել էր գրքեր ու բուկլետներ, որոնք ներկայացնում են Ադրբեջանում տանջամահ արված հայ գերիներին:

Մասնագետները գրքերը տեղավորեցին ԱԱԾ շենքի աստիճաններին: