Դեռեւս խոսք չկա ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին․ Օլաֆ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ներկա պահին դեռ խոսք չկա այն մասին, որ Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին։ «Ամերիկյան կառավարությունը հետաձգում է դա։ ՆԱՏՕ-ի որոշումն այնպիսին է, որ այդ հարցը արգելափակված չէ, սակայն նաեւ չի գտնվում քննարկման օրակարգում։ Եւ դրա համար էլ ներկա իրավիճակում խոսք չի գնում այն մասին, որ Ուկրաինան անդամակցելու է ՆԱՏՕ-ին»,- ասել է Գերմանիայի կանցլերը՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում իր մրցակից Ֆրիդրիխ Մերցի հետ ունեցած բանավեճի ժամանակ։
Գերմանիայի գործող կանցլերը հավելել է, որ ներկայումս օրակարգում միայն Ուկրաինան պաշտպանելու հարցն է դրված։ Նա նաեւ նկատել է, որ չի կարող որեւէ քննարկում լինել Ուկրաինայի թիկունքի հետեւում։ Այդ ամենի դիմաց Շոլցն առաջարկել է շարունակել օգնել Ուկրաինային, որպեսզի նա ունենա ուժեղ բանակ, քանի որ իր տնտեսությամբ վերջինս ռուսական բանակին դիմակայելու ընդունակ բանակ ունենալ չի կարող։
Կարծիքներ