120 հազար պաշտոնյա Թրամփի «թեթեւ ձեռքով» դարձել է գործազուրկ

120 հազար պաշտոնյա Թրամփի «թեթեւ ձեռքով» դարձել է գործազուրկ

Ոչ պակաս, քան 120-121 հազար պետական դաշնային պաշտոնյա ԱՄՆ-ում դարձել է գործազուրկ այն բանից հետո, երբ նախագահ է դարձել Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Համաձայն հաղորդման, զանգվածային կրճատումներ են եղել մոտ երեք տասնյակ պետական գերատեսչություններում։ Սակայն ամենաշատը տուժել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ Կրճատումների մի քանի ալիքից հետո, այդ մարմինը կորցրել է իր աշխատակիցների 51 տոկոսը։ Փակվել են գործակալության 12 ռեգիոնալ գրասենյակներից յոթը։

Զգալի կրճատումներ են իրականացվել Բնակարանային շինարարության եւ քաղաքային զարգացման նախարարությունում, Առողջապահության ազգային ինստիտուտում, որը մաս է կազմում Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարության։ Այս կրճատումների հետեւանքով հարցականի տակ է դրվել դաշնային կառավարության՝ իր քաղաքացիների՝ կրթության, հանրային անվտանգության եւ առողջապահության ոլորտներում պահանջմունքների բավարարման հնարավորությունը։