Չինաստանի Ուհան քաղաքում փակվել են բոլոր ժամանակավոր հոսպիտալները

Չինաստանի Ուհան քաղաքում փակվել են բոլոր ժամանակավոր հոսպիտալները

Մարտի 10-ից Չինաստանում փակվել են բոլոր 14 ժամանակավոր հոսպիտալները, որոնք բացվել էին կորոնավիրուսի բռնկման առաջին շրջանում։ Բոլոր պացիենտները ապաքինվել են եւ դուրս գրվել։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։

Արդեն հաջորդ օրը համացանցում տարածվել են կադրեր այն մասին, թե ինչպես են բժիշկները վերջին ժամանակավոր հոսպիտալի փակվելուց հետո հանում դիմակները։ Նրանց սոցհարթակներում անվանում են «հաղթողներ»։