Ոստիկաններին տարան պայթեցրին,ո՞ր բարոյական ոստիկանը կանգնած կլինի Նիկոլի կողքին

Ոստիկաններին տարան պայթեցրին,ո՞ր բարոյական ոստիկանը կանգնած կլինի Նիկոլի կողքին

Ես ձեզ ասում եմ, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն էլ են միացել հրաժարականի պահանջին, դուք ուղղակի չգիտեք, այո, միացել են։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հերթական հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Նազարյանը։

«Ոստիկաններին տարան Շուշիի շենքում պայթեցրին, բա դրանից հետո ո՞ր բարոյական ոստիկանը կանգնած կլինի Նիկոլի կողքին ։Հետները զրուցում ենք, ասում են՝ մենք ուղղակի ձեր անվտանգությունն ենք ապահովում, այն քաշքշոցիներն էլ ուղղակի իներցիայի բնույթով են։ Միայն թուրքական ծառայության կողմից ուղարկված ուժերը կարող են այսօր կանգնել Նիկոլի կողքին և ժողովրդի դեմ ուժ կիրառել։ Այո, Նիկոլը շրջում էր ոստիկանության ու ԱԱԾ աշխատողների հետ, բայց այդ աշխատակիցները, կարծում եմ, ճիշտ էին անում, քանի որ նրանք ուղղակի ապահովում էին նրա ֆիզիկական անվտանգությունը, որպեսզի Նիկոլը Նյուրնբերգից չխուսափի»,- պնդեց Նազարյանը։