Վարչապետի մանիպուլյացիոն նոր հնարքը

Վարչապետի մանիպուլյացիոն նոր հնարքը

Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիոն հնարքների աս է։ Վերջերս այդ հնարքներից գործի է դրել մեկը, որ բոլորը հաստատ մտածեն, թե դա «դուրսպրծուկները, վնգստացողներն են անում» ։ Մեկը ներկայացնեմ։  Ասենք  ֆեյք կայքերից մեկը կամ մի քանիսը արտասահմանյան հիասքանչ  դղյակի լուսանկար են հրապարակում ու գրում․

 «Լուսանկարում, ըստ լուրերի՝ Նիկոլ Փաշինյանի Կանադայում գտնվող առանձնատունն է, որը Աննա Հակոբյանը գնել է 3 միլիոն դոլարով և գրանցել է ախրանիկի քրոջ անունով»։

Նույն տիպի բաներ են անում, իբր Ֆրանսիայում, Բրազիլիայում կամ մի այլ հայտնի երկրում դղյակներ ունի։  

Որևէ մեկի մտքով չի անցնի, որ դա Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիոն հնարքն է։ Բայց նրա գործելակերպն ուսումնասիրող մարդը առաջին  հայացքից կհասկանա, որ դա վարչապետի «փիառչիկներն են անում»։

Տեսեք՝ օրակարգում են աղմկոտ գործեր՝ ադամանդների, սիգարետի, զենքի հետ կապված ապօրինի գործեր։ Բյուջեն թալանելու, կնոջ հիմնադրամների թեմաներն էլ պակաս աղմկոտ չեն։  Փոխանակ հանրության հետ պարզ զրուցի, դիմում է մանիպուլյացիոն հնարքի,  որպեսզի հանրությանը հեշտ համոզի, որ դրանք սուտ բաներ են։  Ողջ համացանցում իր Կանադայի կամ այլ երկրի  ճոխ դղյակն է գցված, տարածողները տարածում են, իրենք էլ հեզորեն լռում են։

Մի քանի օր հետո կինը կամ աղջիկը, գուցե նաև հենց ինքը  մի գրառում կանեն, որ ժողովուրդ ջան այդպիսի բան չկա, տեսեք, թե ինչերի են ընդունակ «դուրսպրծուկները»։ Մի թեթև էլ կատակ կանեն, ու մարդիկ,  որ դեռ մի քիչ հավատում են նրան, գլխներին կտան՝  հա էլի, ի՜նչ ադամանդ, սիգարետ, ի՜նչ դղյակ․․․ Լրիվ սուտ են խոսում։ Խեղճ մարդկանց խայտառակում են։

Այ նման բաների համար եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիաների աս է, զգույշ եղեք։ Ինքը ֆեյք էջի հեղինակ էր ձերբակալել, այդ ո՞նց եղավ, որ ֆեյք կայքերի, էջերի «շառի հետևից» չի գնում։