Եթե մեկ ամիս, 6 ամիս կամ 3 տարի չեն կրակել, դա դեռ չի նշանակում, որ խաղաղություն է․ Փաշինյան

Եթե մեկ ամիս, 6 ամիս կամ 3 տարի չեն կրակել, դա դեռ չի նշանակում, որ խաղաղություն է․ Փաշինյան

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ ՄԱԿ-ում իր ելույթը խաղաղության դարաշրջանի հոգեհանգիստն էր, նշեց․

«Ինչքան սուր է վիճակը, այքնան սուր է խաղաղության անհրաժեշտությունը:Այդ ձեւակերպումն ինքնին իր մեջ տրամաբանական սխալ ունի, որովհետեւ հոգեհագստի համար կա պարտադիր պայման՝ ինքը ծնված, հասունացած, տարիքն առած ու մահացած պետք է լինի, իսկ չի կարելի խոսել մի երեւույթի հոգեհանգստի մասին, որը դեռ չի ծնվել:  Մեր հիմնական նպատակը եղել եւ շարունակում է մնալ այն, որ Հայաստանի շուրջ եւ տարածաշրջանում բացվի խաղաղության դարաշրջան: Մենք այդ խնդիրը ձեւակերպել ենք իրագործելու համար, մենք չենք հայտարարել, որ ահա, ժողովուրդ, այսօրվանից բացվեց  խաղաղության դարաշրջանը: Մենք ասել ենք, որ խնդիր է այդ դարաշրջանը ստեղծելը: Հավատում եմ դրան, թե ոչ, դա առաքելություն է, որը պետք է իրականացնենք: Այդ օրակարգին նվիրվածությունը երբեք չի սասանվել: Այլ բան, որ մենք հասկանում ենք, որ դա միայն մեզնից չի կախված:
Մյուս կողմից հասկանում ենք, որ չի կարելի անընդհատ բերել փաստարկ, որ քանի որ միայն մեզնից չի կախված, ուրեմն մենք անելիք չունենք: Մենք պետք է այնպես անենք, որ խաղաղությունը դառնա տարածաշրջանի համար ընդհանուր շահ»:

Հարցին, թե հավատո՞ւմ է խաղաղության դարաշրջան բացելու օրակարգը կենսունակ է, նա արձագանքեց. «Խաղաղության մասին խոսել դեռ չի նշանակում հայտարարել, որ խաղաղությունը հաստատված է: Ընդ որում, եթե նույննիսկ մեկ ամիս, 6 ամիս կամ 3 տարի չեն կրակել, դա դեռ չի նշանակում, որ խաղաղություն է: Խաղաղությունը շատ լուրջ ինստիտուցիոնալ երեւույթ է: