Ռուսաստանում սննդամթերքը կարող է թանկանալ մինչեւ 20 տոկոսով

Ռուսաստանում սննդամթերքը կարող է թանկանալ մինչեւ 20 տոկոսով

Ռուսաստանում մի շարք սնունդ մատակարարողներ մտադիր են փոփոխություն կատարել իրենց գնային քաղաքականությունում, որով սննդամթերքի գինը կարող է թանկանալ 5-20 տոկոսով։ Այս մասին հայտնում է «Ռուսպրոդսոյուզը»։ Առեւտրային ցանցերն արդեն այդ մասին տեղեկացրել են, սակայն չի բացառվում, որ իրավիճակի փոփոխություն լինի։ Թանկացման ենթակա են այն ապրանքները, որոնց ինքնարժեքները փոխվել են արտարժութային գնային տատանումների հետեւանքով կամ էլ կորոնավիրուսի պատճառով հայտնվել սահմանափակումների մեջ։ Այսպես, կարող են թանկանալ սուրճը, թեյը, համեմունքները, պահածոները, մակարոնը, հացը, ձուկը։ Թանկացումը կլինի երկու փուլով, աստիճանաբար։