Թրամփը միակ նախագահն է վերջին 30 տարիներին, որ հայերին ոչինչ չի խոստացել եւ չի «գցել»

Թրամփը միակ նախագահն է վերջին 30 տարիներին, որ հայերին ոչինչ չի խոստացել եւ չի «գցել»

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է․

«BBC-ի մանիպուլյատիվ հոդվածի մասին


1. Թրամփը Կոնգրեսի 2 բանաձեւերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել:

2. Նույնիսկ նյութում հղում չկա:

3. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել բանաձեւերի արդյունքում:

4. Որեւէ վարչակազմի դիրքորոշում չի փոխվել վերջին 40 տարիների ընթացքում:

5. Թրամփը միակ նախագահն է վերջին շուրջ 30 տարիների ընթացքում, որ հայերին ոչինչ չի խոստացել եւ հետեւաբար չի «գցել»:

6. Ներկայացուցիչների Պալատում Թրամփը ոչ միայն չի խոչընդոտել, այլեւ աջակցել է բանաձեւի ընդունմանը:

7. Սենատում Սպիտակ Տան խնդրանքով 3 վետո է կիրառվել, բայց ժամանակավոր:

8. Առաջին անգամ, որովհետեւ Էրդողանը դեռ Վաշինգտոնում էր, հաջորդ երկու անգամները` որովհետեւ թուրքերի հետ կոնկրետ թեմայով փորձում էին բանակցել, չստացվեց»: