Հայերը կարող են ապրել Ադրբեջանում՝ որպես մեր երկրի, այլ ոչ թե մտացածին ԼՂՀ-ի քաղաքացիներ
Այն հայերը, որոնք ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է փաստաթղթեր ներկայացնեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Այդ մասին Euronews–ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում են տեղի լրատվամիջոցները։
Նրա խոսքով, Ղարաբաղի հայերը չեն կարող ապրել Ադրբեջանում՝ ասելով, թե «ապրում են այսպես կոչված ԼՂՀ–ում»։
«Նրանք (Ղարաբաղի հայերը) չեն կարող ապրել Ադրբեջանում՝ ասելով, որ «ապրում են այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, քանի որ այդպիսի հանրապետություն գոյություն չունի։ Նրանք հորինել են դա իրենց երազանքներում, իրենց միֆերում։ Այնպես որ, եթե նրանք ուզում են ապրել Ադրբեջանում որպես Ադրբեջանի քաղաքացիներ, ապա, իհարկե, կարող են դա անել»,–ասել է Ալիևը։
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, ունեն այդ իրավունքը, նշել է Ադրբեջանի ղեկավարն ու հավելել․
«Նրանց սեփականությունը պատշաճ ձևով պաշտպանված է։ Բոլոր պատմական և կրոնական օբյեկտները պատշաճ պաշտպանության տակ են։ Վերադառնալու համար նրանք որոշակի կանոններ պետք է պահպանեն։ Ես ասել եմ դրա մասին հակաահաբեկչական գործողությունից ամիսներ առաջ։ Նրանք, ովքեր ցանկանում են մնալ, պետք է դիմում ներկայացնեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար»։
Կարծիքներ