Փաշինյանը կանգնում է «գնդակահարության պատի» տակ

Փաշինյանը կանգնում է «գնդակահարության պատի» տակ

Նիկոլ Փաշինյանի գրառումը

Գնդակահարության պատ 

Քանի որ իրատեսական չէ բոլոր post-երի ներքո առկա բովանդակային մեղադրանքները տեսնել (ժողովուրդ ջան, ինչքան էլ շատ մեկնաբանություններ եք գրում:), որոշեցի այս գրառումն անել որպեսզի այստեղի մեկնաբանություններում մեր հարգելի օգտատերերը գրեն ինձ ուղղված իրենց մեղադրանքները, որոնցից բովանդակայիններին հընթացս կպատասխանեմ՝ առանձին գրառումներով: 

Բնականաբար՝ հայհոյանքներին առավելեւս հայհոյանքով չեմ պատասխանելու եւ որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես:    

Իսկ նրանք ովքեր աջակցության խոսքեր են գրում, բոլորիդ սիրում եմ եւ կոչ անում այս գրառման ներքո ակտիվ ՉԼԻՆԵԼ, որպեսզի ինձ ավելի հեշտ լինի բովանդակային մեղադրանքները գտնելը: 
Սիրում եմ նաեւ մյուսներին, այսինքն՝ բոլորին:)