Մանրամասներ`Կուտոյանի ինքնասպանությունից

Մանրամասներ`Կուտոյանի ինքնասպանությունից
Գեորգի Կուտոյան

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ իր բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին` հրազենից արձակված կրակոցով:

Hraparak.am-ը տեղեկացավ, որ դեպքից հետո ոստիկանները, երբ մտել են բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից և բերանից։

Նշենք, որ մեր տեղեկություններով` Գեորգի Կուտոյանը վերջին շրջանում բավականին ընկճված էր, իր տեղը չէր գտնում, համարում էր, որ իրական կյանքից կտրվել է: Կուտոյանը 39 տարեկան էր, ամուսնացած էր և 4 տարեկան անչափահաս տղա ուներ։