Այն, ինչ կատարվում է աշխարհում կորոնավիրուսի շուրջ, ոչ միայն սխալ է, այլև վտանգավոր․աշխարհռչակ գիտնական

Այն, ինչ կատարվում է աշխարհում կորոնավիրուսի շուրջ, ոչ միայն սխալ է, այլև վտանգավոր․աշխարհռչակ գիտնական

Մայնցի Յոհաննես Գուտենբերգի անվան համալսրանի պրոֆեսոր, վարակաբան ու միկրոկենսաբան Սուհարիթ Բհանդին, ով ժամանակակից բժշկագիտության ամենամեջբերվող հեղինակներից մեկն է, կորոնավիրուսի վերաբերյալ լավ նորություն ունի։
Ներկայացնում ենք  միջազգային հեղինակություն վայելոց պրոֆեսորի հետ յութուբում տեղադրված   հարցազրույցը որոշ կրճատումներով։

- Պրոֆեսոր, Դուք Գերմանիայի ամենամեջբերվող փորձագետներից մեկն եք։ Հիմա ողջ աշխարհը գտնվում է տագնապի ու անհանգստության մեջ, որոնք օրըստօրե խորանում են։ Կասե՞ք՝ առհասաակ ի՞նչ է այդ կորոնավրուսը։

-  Վիրուսները հանդիպում են ողջ աշխարհում, դրանց կարելի է հանդիպել կենդանիների ու մարդկանց մոտ։ Դրանք միշտ մեր կողքին են։ Նման վիրուսները սովորաբար, բժշկագիտական տեսանկյունից ոչ մի դեր չեն խաղում՝ ընդամենը գրիպի, հարբուխի,, ինչպես նաև ջերմության թեթև ախտանշաններ են ունենում։ Բարձր տարիքային խմբում գտնվող անձը, որն արդեն ունի քրոնիկ հիվանդություններ, հեշտությամբ հայտնվում է ռիսկի գոտում։ Բայց հիմա հայտնվել է կորոնավիրուսի ևս մի նոր տարատեսակ, որը աշխարհը վախի մեջ է պահում։ Ինչու՞։ Կորոնավիրուսը հայտնաբերվեց Չինաստանում ու այստեղից տարածվեց երկրագնդով մեկ։ Ենթադրաբար՝ այն ուղեկցվում է տվյալ խմբի այլ վիրուսների համեմատ մահացության բարձր աստիճանով։ Միաժամանակ, Իտալիայից հնչում է SOS  ահազանգ։Բայց, այդուհանդերձ, հարկ է նշել, որ աշխարհի այլ շրջաններում, որտեղ վիրուսը նույնպես տարածվել է, մահվան նման ենթադրյալ տոկոսներ, շեշտում եմ՝  <ենթադրյալ> բառը, այն է՝ 4-6 , ոչ մի տեղ չի արձանագրվել։ Հարավային Կորեան, օրինակ, որտեղ մահացությունը ենթադրաբար 1 տոկոս է կազմում։ Կամ՝ Անգլիան՝իր 0․3 տոկոս մահացությամբ։

- Պրոֆեսոր, ինչու՞ եք ասում՝ մահվան ենթադրյալ թիվ։

- Ասում եմ  «ենթադրաբար», քանի որ․․․եթե վիրուսն ինքը չի սպանում, այլ միայն՝ այլ հիվանդոթւոնների հետ համատեղ է դա անում,  հնարավոր չէ ասել, որ մահվան պատճառը հենց վիրուսն է։ Այն, ինչ հիմա կատարվում է կորոնավիրուսի շուրջ, ոչ միայն ճիշտ չէ, այլև վտանգավոր։ Բանն այն է, որ մարդիկ բաց են թողնում բազմաթիվ գործոններ, որոնք առանցքային դեր ունեն։ Օրինակ՝ ի՞նչն է միավորում Հյուսիսային Իտալիան ու Չինաստանը։ Պատասխանը հետևյալն է՝ երկուսում էլ օդի աղտոտվածության բարձր աստւիճան է։Չէ՞ որ Իտալիան Եվրոպայի Չինաստանն է և այս աղտոտված շրջաններում ապրող մարդկանց թոքերը շատ ավելի թույլ են։

- Պրոֆեսոր, իսկ ինչո՞ւ նմանատիպ իրավիճակ կա Գերմանիայում։ Այստեղ ևս այն ուժեղ տարածված է։

- Այո, իրոք, վիրուսը տարածված է նաև Գերմանիայում։

-Որտեղ քաղաքկան գործիչները ևս սարսափելի անհանգստացած են։

- Ցավոք, այդպես է և դա քաղաքական գործիչների ողբերգական սխալն է։ Բոլոր այն միջոցները, որոնք նրանք ձեռնարկում են, իրականում անիմաստ են։ Կորոնավիրուսի մասին ամենակարևոր պատասխանները կան։ Այն է՝ արդյոք այս վիրուսն է տարեց մարդկանց ու արդեն բազում ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց մահվան պատճառը և կարող է նաև փոխանցվել երիտասարդներին։Պատասխանը միանգամայն հստակ է։ Ներկա պահին Գերմանիայում գրանցվում է կորոնավիրուսից ենթադրյալ 30 մահ է արձանագրվում։
Բայց հարկ է նշել, որ սովորական օրերին էլ Գերմանիայում  օրական 65 տարեկանից բարձր  2200 մարդ է մահանում։ Այս 2000 մարդուց մեկ տոկոսն էլ կարող են ունենալ կորանվիրուսների խմբից որևէ վիրուս։

Հ․Գ․ Գերմանացի հայտնի վարակաբանի եզրահանգումը՝ կորոնավիրուսի թեման խիստ ուռճացված է։