Քաղաքացիները հորդորում են ՔՊ-ականներին միանալ իրենց. ակցիա՝ ՔՊ գրասենյակի մոտ

Քաղաքացիները հորդորում են ՔՊ-ականներին միանալ իրենց. ակցիա՝ ՔՊ գրասենյակի մոտ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, մենք ձեզ կոչ են անում, որ դուրս գաք ու միանաք պայքարող ժողովրդին, հիմա է ժամանակը, որ դուք անեք ձեր քայլը։ Դուք հիմա կանգնելու եք կամ պետականության կողքին կամ դավաճան Նիկոլ Փաշինյանի կողքին»։ Այս մասին, քիչ առաջ ՔՊ գրասենյակի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ, ասացին ակցիայի կազմակերպիչները, որոնք հիմնականում ՀՅԴ երիտթևի անդամներ են։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել: Նիստն ընթանում է փակ ձևաչափով: Օրակարգի մասին դեռևս տեղեկություններ չկան:

«Այլևս փաստ է, որ Փաշինյանը այդ խայտառակ պայմանագրով դավաճանեց մի ամբողջ ժողովրդի։ ՔՊ անդամներ, դուք դեռ ժամանակ ունեք, միացեք ժողովրդին ու այս դավաճանական խարանը մաքրեք»,- ասացին ակցիայի մասնակիցները, որոնք նաև Փաշինյանին բնութագրող թղթեր են բերել իրենց հետ և դնում են ՔՊ գրասենյակի աստիճաններին։

«Յուրաքանչյուր քաղաքացի պիտի որոշի ինքը որտեղ է կանգնում։ Կանգնում է դավադիր իշխանության կողքը, թե կանգնում է պետականության կողքին։ Բայց ՀՀ քաղաքացիներից բացի առավել պարտավոր են դա անել քաղաքական բոլոր ուժերը, հատկապես իշխող այս ուժը, որը հիմա, կարծես թե, ինչ-որ քննարկում է անցկացնում»,- այս մասին իր ելույթում նշեց ակցիայի մասնակից,ՀՅԴ ՀԵՄ-ի ԿՎ անդամ Քրիստինե Վարդանյանը։