Երևանի ավագանու մի շարք անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցվել են․ ովքեր են փոխարինելու նրանց

Երևանի ավագանու մի շարք անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցվել են․ ովքեր են փոխարինելու նրանց

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանի ավագանին գումարել է առաջին նստաշրջանի երկրորդ նիստը:

«Երևանի ավագանու մի շարք անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցվել են, նրանց մանդատները կհանձնվեն ցուցակով հաջորդ թեկնածուներին: Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումներ են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը, «Հանրապետություն» կուսակցության Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամներ Ռոմիկ Մխիթարյանը և Տիգրան Տեր-Մարգարյանը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամներ Թաթուլ Պետրոսյանը և Անդրանիկ Թևանյանը»,- քիչ առաջ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«ԿԸՀ ներկայացված արձանագրությունների համաձայն` լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են ՔՊ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միքայել Խաչատրյանին, «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Մկրտչյանին, Հարություն Մանվելյանին, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Աննա Ավետիսյանին և Արշակ Սարգսյանին»,- ասաց Տիգրան Ավինյանը։