Որ երկրներն են սպառնում գլոբալ անվտանգությանը՝ ըստ Մարկ Ռյուտեի

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ Ռուսաստանը, Իրանն ու Հյուսիսային Կորեան հանդիսանում են համաշխարհային անվտանգային համակարգի հիմնական սպառնալիքները։ Այս մասին նա ասել է Եվրախորհրդարանում ունեցած իր ելույթի ընթացքում։ Նա նաեւ նշել է, որ համաշխարհային անվտանգային համակարգի ապագան կախված է նրանից, թե ինչ ելք կունենա ռուս-ուկրաինական հակամարտությունը։ «Կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է շարունակել ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,- ընդգծել է Ռյուտեն։
Նա նկատել է, որ բոլորն են ցանկանում որ խաղաղություն հաստատվի ի վերջո։ Սակայն դեռ հայտնի չէ, թե երբ ու ինչպես կավարտվի պատերազմն Ուկրաինայում։ Եւ նաեւ ընդգծել է, որ որքան ուժեղ իրենց զգան Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան ու Իրանը, այնքան ավելի երերուն կլինի խաղաղությունն ամբողջ աշխարհում։ Ըստ Ռյուտեի, աշխարհն իրեն ավելի հանգիստ կզգա, եթե Կիեւը Մոսկվայի հետ բանակցությունների սեղանին նստի ուժեղ դիրքեր ունենալով։
Կարծիքներ