Սպիտակ տունը հաստատել է՝ կկայանա ԱՄՆ նախագահի եւ Գերմանիայի կանցլերի հանդիպումը 

Սպիտակ տունը հաստատել է՝ կկայանա ԱՄՆ նախագահի եւ Գերմանիայի կանցլերի հանդիպումը 

Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին հաստստել է, որ փետրվարի 7-ին, Սպիտակ տանը կկայանա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը։ Բանակցությունների օրակարգում կլինի նաեւ Որկրաինական իրադֆրությունը։ Մասնավորապես կողմերը կքննարկեն այն համատեղ ջանքերը, որոնք հնարավոր է ներդնել՝ Ուկրաինայի հասցեին ռուսական սպառանլիքների զսպման ուղղությամբ։ Օրակարգային մյուս հարցերից են նաեւ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը, միջազգային անվտանգության ամրապնդումը, կլիմայի փոփոխությունները եւ այլն։