ՔՊ-ական Աշոտ Մնացականյանը գերիների թեման ծաղրող գրառում է արել. Հռիփսիմե Առաքելյան

ՔՊ-ական Աշոտ Մնացականյանը գերիների թեման ծաղրող գրառում է արել. Հռիփսիմե Առաքելյան

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Աշոտ Մնացականյանը գերիների թեման ծաղրող գրառում է արել, ապա՝ հեռացրել այն։

Ապաշնորհ կառավարմամբ գերիների վերադարձի խնդիրը չկարգավորողները, փաստորեն, այնքան ուրախ են, որ գերի ընկնելու մասին կատակներ են անում ու հրճվում:Դուք վաղուց եք գիժ նիկոլին գերի,դուք ձեր դարդը լացեք ու մեկ էլ մտածեք,թե գերի ընկած երեխեքի ծնողներից ոնց եք պրծնելու»: