Փոփոխություն Կրեմլի աշխատակազմում

Փոփոխություն Կրեմլի աշխատակազմում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով իր օգնական Վլադիսլավ Սուրկովը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Ավելի վաղ, Քաղաքական կոնյուկտուրաների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Չեսնակովը հայտարարել էր, որ Սուրկովը հեռացել է, քանի որ փոխվում է Ուկրաինայի հանդեպ վարվելիք քաղաքական կուրսը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Չեսնակովի խոսքերը, ասել է, որ դա փորձագետի անձնական կարծիքն է, սակայն եւ հաստատել է, որ Սուրկովին կփոխարինի Դմիտրի Կոզակը։

Նշենք, որ Վլադիսլավ Սուրկովը նախագահի օգնականի պաշտոնն զբաղեցնում էր 2013 թվականից եւ զբաղվում էր նաեւ ուկրաինական ուղղությամբ վարվող քաղաքականությամբ