Էլինար Վարդանյանը վայր է դնո՞ւմ մանդատը

Էլինար Վարդանյանը վայր է դնո՞ւմ մանդատը

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը վայր է դնում մանդատը: Irakanum.am կայքի տեղեկություններով` երկուշաբթի օրը Ղազինյանն այդ մասին հայտարարություն կտարածի: Նա այս տեղեկությունը ո՛չ հերքել էր, ո՛չ` հաստատել:

Այս օրերին խոսվում էր, որ մանդատը կարող է վայր դնել նաև նույն խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը, որը հետո, ըստ տեղեկությունների, միանալու է Արթուր Վանեցյանին:

Մենք փորձեցինք այս մասով մեկնաբանություն ստանալ Էլինար Վարդանյանից:

Նա կարճ արձագանքեց. «Եթե տարածվող լուրերի մասին եք ուզում հարցնել, ասեմ, որ իրականությանը չի համապատասխանում»: Այլ հարցերի նա չպատասխանեց: