Մեր սիրելի խաղը վտանգված է․ Բեքհեմ

Մեր սիրելի խաղը վտանգված է․ Բեքհեմ

«Ինտեր Մայամիի» սեփականատեր, Անգլիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան , լեգենդար Դևիդ Բեքհեմը նույնպես անդրադարձել է Եվրոպական Սուպերլիգայի ստեղծմանը։ «Ես մարդ եմ, որը գրեթե ամեն ինչից շատ է սիրում այս խաղը։ Այն իմ կյանքն է, որքան ես հիշում եմ ինձ։ Ես սիրում էի այս խաղը երկրպագուի պես, երբ երեխա էի, ու հիմա նույնպես երկրպագու եմ։ Որպես խաղացող ու արդեն որպես սեփականատեր՝ ես գիտեմ, որ մեր խաղը ոչինչ է առանց երկրպագուների։ Մեզ պետք է ֆուտբոլ, որը բոլորի համար է։ Մեզ պետք է արդար ֆուտբոլ, մեզ պետք են մրցաշարեր, որոնց հիմքում այս խաղի վաստակն է։ Քանի դեռ մենք չենք պաշտպանում այս արժեքները, մեր սիրելի խաղը վտանգի մեջ է»,- ասել է «Ինտեր Մայամիի» սեփականատերը։