Անգելա Մերկելը դարձել է երգիծական սերիալի գլխավոր հերոսուհի

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը դարձել է «Միս Մերկել» երգիծական սերիալի գլխավոր հերոսուհին։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը։ Ըստ սյուժեի, նախկին կանցլերը, անցնելով թեշակի, հետաքննում է հանցագործություններ իր Հելմութ անունով շան հետ։ Կերպարը ներշնչված է Ագաթա Քրիստիի հայտնի «Միս Մարփլ» վիպաշարից։
Սերիալում Մերկելը դեռ կրում է իր ֆիրմային գունավոր պիջակները եւ սանրվածքը։ Սերիալն աչքի է ընկնում իր թեթեւությամբ եւ գրավչությամբ, համեմված է գերմանական հումորով։ Այն դարձել է հիթային Գերմանիայում եւ շուտով ցուցադրվելու է նաեւ իտալական RAI-ում։
Կարծիքներ