Դաշույնով զինված տղամարդը հինգ մարդու է վնասել

Դաշույնով զինված տղամարդը հինգ մարդու է վնասել

Նյու-Յորքում դաշույնով զինված տղամարդը հինգ մարդու է դանակահարել, որոնք հավաքվել էին Հանուքայի տոնին՝ հրեա ռաբիի տանը։ Այս մասին հայտնում է Первый канал-ը, մանրամասնելով, որ հարձակումն իրականացրածը եղել է դիմակավորված աֆրո-ամերիկացի։ Նա ներխուժել է ռաբիի տուն, դանակահարել մարդկանց, ապա փորձել ներխուժել հարեւանությամբ գտնվող սինագոգ։ Չկարողանալով մուտք գործել սինագոգ՝ դիմել է փախուստի։ Երկու վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։ Որոշ ժամանակ անց հարձակումն իրականացնողը ձերբակալվել է իրավապահների կողմից։