Մի հատ կասե՞ք՝ դրա ինչն ա թատրոն․ վարչապետ (տեսանյութ)

Մի հատ կասե՞ք՝ դրա ինչն ա թատրոն․ վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր Կապանում տեղի ունեցած իր ասուլիսի ժամանակ, երբ թվարկում էր հերթական 100 փաստը, 92-րդ փաստում հիշատակեց այն, որ պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ և քննիչի աշխատասենյակում հարցաքննվել։

Վարչապետը նկատեց, թե երբ ինքը քննիչի աշխատասենյակում քննիչի հետ սելֆի էր արել և դա հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, շատերը դա համարեցին որպես թատրոն։

«Մի հատ կասե՞ք՝ դրա ինչն ա թատրոն»-ասաց վարչապետն ու սկսեց բացատրել, թե դրա ինչն է, որ թատրոն չէ։

Մանրամասն՝ տեսանյութում։