Մոլորակի բնակչությանը ավելի քան 5 տոկոսն է միայն պատվաստվել COVID-19-ի դեմ

Մոլորակի բնակչությանը ավելի քան 5 տոկոսն է միայն պատվաստվել COVID-19-ի դեմ

Ամերիկյան Bloomberg հեղինակավոր պարբերականը հայտնում է, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ ընդհանուր առմամբ պատվաստվել է 781 միլիոն մարդ՝ 154 երկրում։ Սա նշանակում է, որ պատվաստվել է աշխարհի բնակչության ընդամենը 5,1 տոկոսը։ Պատվաստումների օրական ծավալը կազմում է ոչ ավել, քան 17,9 միլիոն մարդ։ Սա, ըստ պարբերականի, չափազանց վատ թիվ է, քանի որ նման տեմպով տարիներ կպահանջվեն, մինչեւ հասնեն գլոբալ իմունիտետի, այսինքն՝ պատվաստվեն բնակչության 70-85 տոկոսին։ Բացի այդ, Bloomberg-ը նաեւ մատնանշել է, որ պատվաստանյութերը անհավասարաչափ են բաշխվում։ Հարուստ երկրներում պատվաստումների տեմպը 25 անգամ ավելի արագ է, քան աղքատ երկրներում։