Կորոնավիրուսից մահացությունների թվով Հնդկաստանն առաջ անցավ Չինաստանից

Կորոնավիրուսից մահացությունների թվով Հնդկաստանն առաջ անցավ Չինաստանից

Հնակստանը կորոնավիրուսից մահացությունների թվով առաջ անցավ Չինաստանից։ Ինչպես հայտնում է ВВС-ն, Հնդկաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացածների թիվը հասել է 4711-ի։ Վարակվածների թիվը կազմում է 165 հազար մարդ։ Շատ մասնագետներ կարծում են, որ Հնդկաստանում բռնկումը դեռ իր պիկին չի հասել։ Հիշեցնենք, որ Չինաստանում մահացությունը կազմել էր 4638 մարդ։