ՌԴ-ն դուրս է գալիս ԵԱՀԿ-ից և հրաժարվում վճարել

ՌԴ-ն դուրս է գալիս ԵԱՀԿ-ից և հրաժարվում վճարել

Դաշնային խորհուրդը Պետդումայի հետ միասին որոշում կպատրաստի Ռուսաստանի մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին կասեցնելու և այդ կազմակերպությանը ՌԴ-ից վճարումները սառեցնելու վերաբերյալ:Այս մասին ասել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

«Գործընկերներ, ես կաջակցեի դրան, եկեք այս հանձնարարականը տանք հանձնաժողովին (Դաշնության խորհրդի)՝ աշխատելու Պետդումայի գործընկերների հետ և որոշում նախապատրաստելու մեր մասնակցությունը կասեցնելու և, համապատասխանաբար, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին Ռուսաստանի կողմից վճարումները դադարեցնելու վերաբերյալ»,- չորեքշաբթի օրը Դաշնային խորհրդի նիստում ասել է Մատվիենկոն։